Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Խնդիրներիդ լուծումները... երազներում

Խնդիրներիդ լուծումները... երազներում

Հոգեբանները բացահայտել են անհավանական մի փաստ. երբ ջանում ես լուծում տալ քեզ անհանգստացնող որևէ խնդրի, մի փոքր ննջելը լավագույն մարտավարությունն է: Ուղեղդ, որը սովորաբար անջատվում է այդ ժամանակ, իրականում հակված է ամենախելամիտ որոշումներ կայացնելուն... մինչ դու քնած ես:

 

Խնդիրներ հաղթահարելը շատ հեշտ կարող է դառնալ: Պարզվում է, որ մենք կարող ենք տարբերակներ գտնել անլուծելի թվացող խնդիրների համար քնած ժամանակ, ավելին՝ այդ լուծումները հաճախ ավելի խելամիտ են, քան սթափ ժամանակ ծնվածները: Ինչո՞ւ: Որովհետև, գիտնականների հավաստմամբ, երազող ուղեղն ունակ է ավելի հեշտությամբ արթնացնել իր երևակայության շերտերը, ինչն էլ հանգեցնում է ավելի նորարարական լուծումների ի հայտ գալուն: «Երբ քնած ես, ուղեղի նախադիմային շերտն անջատվում է,- բացատրում է հոգեբան Դերդրե Բարեթը: - Սա այն հատվածն է, որը պատասխանատու է տրամաբանության համար և այն իր վրա է կրում կենցաղային խնդիրների ճնշումները: Երբ այս հատվածն անջատված է, դու դուրս ես կաղապարներից և, հետևաբար, ավելի ճկուն` խնդիրներին համապատասխան լուծում գտնելու»:

 

Այս պահին հավանաբար մտաբերում ես բոլոր այն արտառոց երազները, որ ունեցել ես և փորձում հասկանալ` ինչպես պետք է դրանք վերծանել` գտնելու խնդիրներիդ լուծման բանալին: Բանն այն է, որ եթե մարզես ուղեղդ (հեշտ է. ցույց կտանք` ինչպես), ստիպված չես լինի ապակոդավորել առեղծվածային տեսարանները. փոխարենը՝ երազում կտեսնես քո հարցի լուծման կոնկրետ և հստակ տեսարանը: Օրինակ՝ կարող ես ի մի բերել այն կոնկրետ բառերը, որ պետք է ասել կյանքդ դժոխքի վերածող տնօրենիդ: Կամ որոշես այն օրը, երբ պետք է ընկերոջդ երեսին նետես ողջ ճշմարտությունը: Եվ այսպես՝ ինչ պետք է անել այս ամենին հասնելու համար: Կատարիր 3 քայլ, և ամեն ինչ կստացվի ինքնաբերաբար:

 

Քայլ առաջին

 

Նախքան անկողին մտնելը մի փոքր սկսիր մտածել խնդրիդ շուրջ: «Երբ քնելուց առաջ որևէ բանի մասին մտածում ես, դրա շուրջ երազ տեսնելու հավանականությունը մեծանում է,- ասում է «Երազների բնույթն ու գործառույթները» աշխատության հեղինակ Էրնեստ Հարթմանը: - Որքան շատ մտորես այդ ուղղությամբ, այնքան ավելի կոնկրետ կլինի երազդ»: Նույնիսկ կարող ես այն գրի առնել: Ապացուցված է`գրի առնելով, այն ամրագրվում է ուղեղումդ: Կամ որևէ իր դիր ննջասենյակումդ, որը մշտապես կհիշեցնի այդ հարցի մասին, օրինակ` ընկերոջդ լուսանկարը, եթե վիճել եք: «Այս տեխնիկան արդյունավետ է գործում այն դեպքում, երբ քեզ տանջում է մի հարց, որն ունի մեծ հուզական և զգացմունքային ֆոն. օրինակ՝ ընտանեկան խնդիրներ ունես կամ մտորում ես աշխատանքից դուրս գալու մասին: Որքան հարցը կարևոր է, այնքան մեծ է քնած ժամանակ այդ հարցին լուծում գտնելու հավանականությունը»,- հավատացնում է դոկտոր Հարթմանը:

 

Քայլ երկրորդ

 

Ննջասենյակում՝ մահճակալիդ մոտ, թուղթ ու գրիչ դիր, որ գիշերն արթնանալու դեպքում անմիջապես գրի առնես երազդ: «Ինչպես գիտես, երազներն ակնթարթային են,- ասում է Բարեթը,- հետևաբար՝ գրի առ կոնկրետ կարևոր մանրամասները՝ քո օգտագործած բառերը, ցուցադրած ժեստերը: Որքան կոնկրետ են նշումներդ, այնքան խնդրին ամբողջական լուծում գտնելն ավելի հեշտ է»:

 

Քայլ երրորդ

 

Առավոտյան պառկիր անկողնում և փորձիր վերարտադրել` ինչ ես հիշում և ինչ ես գրի առել: «Կարևոր է կոնկրետացնել որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է շուտ,- ասում է Բարեթը.- երբ արթնանում ես ու զբաղվում տարբեր գործերով, ուղեղդ լցվում է այլ տեղեկություններով, ինչը կարող է աղոտ դարձնել երազդ»:

 

Եվ վերջում, չմոռանաս մեկ անգամ էլ մտորել կայացրածդ որոշման շուրջ. գուցե որոշ շտկումների և լրացումների կարիք լինի. չէ՞ որ ուղեղիդ այն հատվածը, որը սովորաբար պատասխանատու է սոցիալական նորմերի համար, անջատված է եղել:

Սկզբնաղբյուր. cosmo.am
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ո՞րն է քնի ամենալավ ջերմաստիճանը. urolog.am
Ո՞րն է քնի ամենալավ ջերմաստիճանը. urolog.am

Մարդիկ տարբեր ձևով են վերաբերվում ննջասենյակի օդի ջերմաստիճանին։ Որոշները նախընտրում են քնել ցածր ջերմաստիճանի պայմաններում, ոմանք էլ՝ բարձր։ Իրականում ո՞րն է լավագույնը։ Դա իմանալու համար նախ պետք է պարզել...

Քնի պակասը բարձրացնում է մրսածական խնդիրների ռիսկը 4 անգամ. armeniamedicalcenter.am
Քնի պակասը բարձրացնում է մրսածական խնդիրների ռիսկը 4 անգամ. armeniamedicalcenter.am

Ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են այն մասին, որ քնի պակասը մարդուն դարձնում է առավել ընկալ հիվանդությունների նկատմամբ: Նոր հետազոտություններով դա հաստատվել է կոնկրետ թվերի լեզվով` «փորձ` սենսոր թևնոցներով»...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ինչպես է մաքրվում գլխուղեղը քնի ժամանակ. armeniamedicalcenter.am
Ինչպես է մաքրվում գլխուղեղը քնի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից  հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Քունը և առողջությունը. armeniamedicalcenter.am
Քունը և առողջությունը. armeniamedicalcenter.am

Եթե մարդու մոտ կա քնի հաճախակի պահանջ, չնայած այն բանին, որ նա գիշերը քնում է 7-8 ժամ, ապա դա խոսում է նրա մասին, որ առկա է օրգանիզմի ինչ-որ խանգարում, կարծում են Սթրեսի հետազոտման ինստիտուտի շվեդ բժիշկները...

Գիշերային ակտիվության վտանգները. armeniamedicalcenter.am
Գիշերային ակտիվության վտանգները. armeniamedicalcenter.am

Գիշերներն արթուն մնալու հակված մարդիկ հաճախ գանգատվում են միայնության զգացողությունից և վատ ինքնազգացողությունից: Ակտիվությունը գիշերային ժամերին կարող է առաջացնել դեպրեսիա...

Քնի պակասը նվազեցնում է տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը. urolog.am
Քնի պակասը նվազեցնում է տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը. urolog.am

Այս հետազոտության ղեկավար, բժշկության պրոֆեսոր և փիլիսոփայության դոկտոր Եվա Վան Քաութերը լաբորատոր պայմաններում հայտնաբերել է, որ այն տղամարդիկ, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում քնել էին  հինգ ժամից պակաս...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Բացահայտում. քնի պակասով տառապողներն ավելի ընկալ են ցավի նկատմամբ. armeniamedicalcenter.am
Բացահայտում. քնի պակասով տառապողներն ավելի ընկալ են ցավի նկատմամբ. armeniamedicalcenter.am

Քնի պակասն ազդում է գլխուղեղի սոմատոսենսոր կեղևի, կղզյակային բլթի և հարակից կորիզի վրա, որոնք տարբերակում են՝ ազդակն առաջացնո՞ւմ է ցավ, թե` ոչ, գրում է "Новости Mail.RU"-ն: Ընդ որում, ցավի ընկալունակության և քնի...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Գոյություն ունեն աթերոսկլերոզի ռիսկի գործոննորի, որոնց մասին մենք հաճախ մոռանում ենք. armeniamedicalcenter.am
Գոյություն ունեն աթերոսկլերոզի ռիսկի գործոննորի, որոնց մասին մենք հաճախ մոռանում ենք. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում մեծ ուշադրություն է հատկացվում ֆիզիկական ակտիվության և ճիշտ սննդի անհրաժեշտությանը: Դրանք երկուսն էլ պետք է ամրացնեն մեր առողջությունը, այդ թվում նաև` սիրտ-անոթային համակարգը...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Խոր քունը կանանց մոտ բարձրացնում է ինտիմ կյանքի որակը
Խոր քունը կանանց մոտ բարձրացնում է ինտիմ կյանքի որակը

Նոր հետազոտությանը մասնակցեել են դաշտանադադարի մեջ գտնվող 93 668 կին: Մասնակիցների տարիքը տատանվում էր 50-ից 79տ: 56%-ը գոհ էր իր սեռական կյանքից: 52%-ն ինտիմ կյանքով ապրել էր վերջին տարվա ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ Լրահոս կանանց համար
Գիշերային հերթապահությունները հեշտությամբ կհաղթահարվեն, եթե քունը գրագետ կազմակերպվի
Գիշերային հերթապահությունները հեշտությամբ կհաղթահարվեն, եթե քունը գրագետ կազմակերպվի

Եթե դուք պետք է ամբողջ գիշեր աշխատավայրում լինեք, անհրաժեշտ է նախօրոք քնել՝ կարգավորելով ռեժիմը: Սա հնարավորություն կտա խուսափել քնի պակասի բացասական հետևանքներից, գրում է The Daily Mail-ը...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Անքնությունը հաղթահարելու անսովոր տարբերակ. 1in.am
Անքնությունը հաղթահարելու անսովոր տարբերակ. 1in.am

Գիտնականները հայտարարել են, որ բրնձով շիլան կարող է օգնել անքնության դեմ պայքարում բարձր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ, հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Գիտնականները պարզել են առողջ քնի պայմանները. 1in.am
Գիտնականները պարզել են առողջ քնի պայմանները. 1in.am

Բրիտանացի գիտնականները պարզել են 50 տարեկանն անց մարդկանց առողջ քնի պայմանները, հաղորդում է The Telegraph-ը։ Բժիշկների խոսքով՝ անրաժեշտ է քնելուց երեք ժամ առաջ զերծ մնալ ուտելուց և սարքեր...

Գիտնականները քնի պակասի նոր հետեւանք են բացահայտել. news.am
Գիտնականները քնի պակասի նոր հետեւանք են բացահայտել. news.am

Մարդկանց մոտ, ովքեր թեկուզ մի քանի օրով ստիպված են լինում կրճատել քնի տեւողությունը, փոխվում է աղիների միկրոֆլորան եւ նվազում ինսուլինի հանդեպ զգայնությունը: Այս մասին գրում է Molecular Metabolism-ը...

Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am
Ինչու է ամուսիններին խորհուրդ տրվում առանձին քնել. hing.am

Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Վաղ արթնանալը վատ է անդրադառնում մարդու հոգեկան վիճակի վրա. news.am
Վաղ արթնանալը վատ է անդրադառնում մարդու հոգեկան վիճակի վրա. news.am

Ամերիկյան Թեխասում գիտնականները հետեւել են մի քանի հարյուր կամավորի եւ պարզել, որ աշխատանքի կամ դասի գնալու համար վաղ արթնանալը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու հոգեկան առողջության վրա...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ